ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

SOLARA CONSTRUCTION-ը հանդիսանում է SOLARA արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերության դուստր կազմակերպությունը: Այն իրականացնում է ԹՓԿ կառուցապատում և ճարտարապետաշինարարական համալիր ծառայություններ՝ բիզնեսի և անհատների համար: Ընկերությունը գործունեություն է ծավալում ամբողջ ՀՀ տարածքում:

Ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է բարձր որակավորում ունեցող մասնագիտական ու փորձագիտական թիմով: SOLARA CONSTRUCTION-ի մասնագետները լավագույնն են յուրաքանչյուր գործընթացային փուլում: Մենք պատրաստ ենք հաջողությամբ ավարտին հասցնել յուրաքանչյուր նախագիծ՝ ապահովելով սեղմ ժամկետներ ու անմրցելի որակ:

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ առաջարկելով անվճար խորհրդատվություն փորձառու մասնագետների հետ:
Մեզ համար կարևոր է Ձեր անվտանգությունը, վստահությունն ու գոհունակությունը: